Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցներով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատ-Արմենիան» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց ալբանական «Էգնատիային»: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին խաղում թիմերը գրանցել էին արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1: Հանդիպման երրորդ րոպեին «Էգնատիային» առաջ մղեց բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդո Մեդեյրոսը: 17-րդ րոպեին երևանյան ակումբի կոտդիվուարցի ռմբարկուի Վիլֆրիդ Էզան …
The post Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցներով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր appeared first on ԳԱԼԱ.
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Արարատ-Արմենիան» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր:
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց ալբանական «Էգնատիային»: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած առաջին խաղում թիմերը գրանցել էին արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
Հանդիպման երրորդ րոպեին «Էգնատիային» առաջ մղեց բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդո Մեդեյրոսը:
17-րդ րոպեին երևանյան ակումբի կոտդիվուարցի ռմբարկուի Վիլֆրիդ Էզան վերականգնեց հավասարակշռությունը:
36-րդ րոպեին ալբանացի կիսապաշտպան Ռեդի Կասան հաշիվը դարձրեց 2-1:
58-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանյերան խփեց պատասխան գոլը՝ 2-2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը խփեցին ևս երկու գոլ. տանտերերից դուբլ ձևակերպեց գանացի հարձակվող Ռաֆայել Դվամենան, որին պատասխանեցին նիգերիացի հարձակվող Տենտոն Ենեն և կոլումբացի պաշտպան Խունիոր Բուենոն:
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով ավելի ուժեղ գտնվեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, որոնք դիպուկ իրացրին բոլոր 4 հարվածները, իսկ մրցակիցը վրիպեց 2 անգամ:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» նվաճում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որտեղ կմրցի հունական «Արիսի» հետ:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Էգնատիա» (Ալբանիա) — «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 4-4
11-մետրանոցներ՝ 2-4
Ֆերնանդո Մեդեյրոս, 3, Ռեդի Կասա, 36, Ռաֆայել Դվամենա, 108, 120+4 — Վիլֆրիդ Էզա, 17, Ադրիանո Կաստանյերա, 58, Տենտոն Ենե, 110, Խունիոր Բուենո, 114
The post Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցներով նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր appeared first on ԳԱԼԱ.