Ռուբեն Վարդանյանը մատնանշել է մի շարք ուղղություններ, որոնցով շարժվելու դեպքում հնարավոր կլինի մեղմել առկա խնդիրները
Շրջափակված Արցախում առավել խոցելի խավերից է 44-օրյայի հետևանքով բռնի տեղահանված Հադրութի բնակչությունը: Առկա խնդիրները կրկնակի դժվարությամբ են ծանրացած նրանց ուսերին: Դրանց հաղթահարման ուղիների առաջարկով և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակում միասնական ջանքերով գործելու նախաձեռնությամբ, այսօր «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման անդամները «Մեր սարերը» կենտրոնում հանդիպում են ունեցել մի խումբ հադրութցիների հետ: Անկեղծ ու անմիջական մթնոլորտում