Աստուծո գոյության հավաստիքը մարդկության կրոններով
Որքան հին է մարդկությունը, այնքան հին է Աստուծո գոյության հայտնությունը նորա մեջ. մարդկության հետ աճել է և նորա գիտությունը, ըստ որում, և այդ գիտության առաջին զբաղմունքը նույնիսկ այդ հայտնությունն է եղել: Աստված է Աստված-ահա այն հայտնությունը, որ հնչում է մարդկության մեջ, և ամենայն կրոնում կա այդ ճշմարտության որևիցե հիմքը, որով մարդիկ կարող էին ընդունակ դառնալ Աստուծուն գտնելու: Այդ հայտնությունը ավանդվում էր որդվոց որդի, և ավանդվածն էլ ներքին հիմքերով ամրանում էր, մնում ու հարատևում յուր զարգացման մեջ: