Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Chrysler-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Chrysler և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Մինչ վթարի վայրում …
The post Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Chrysler-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր appeared first on ԳԱԼԱ.
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:35-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Chrysler և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Մինչ վթարի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են Chrysler-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր appeared first on ԳԱԼԱ.