Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի
Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի։ BusinessPressNews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի երկաթուղային տրանսպորտի գործակալությունից: Ըստ գործակալության՝ գնացքներն արտադրելու է շվեյցարական Stadler Rail Group-ը: