ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի նոր տարբերակի ակտիվ տարածման մասին
COVID-19-ի նոր տարբերակը՝ EG.5-ը, որը մամուլում ստացել է «Էրիս» անվանումը, է՛լ ավելի տարածված է դառնում ամբողջ աշխարհում, սակայն ներկայում առողջության համար գլոբալ մասշտաբով ցածր ռիսկ է ներկայացնում: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի տեղեկագրում։