Վաշինգտոնում չեն բացառում, որ ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի 2024 թվականին
![Վաշինգտոնում չեն բացառում, որ ռուս-ուկրաինական պատերազմը կշարունակվի 2024 թվականին](https://gdb.rferl.org/08550000-0a00-0242-eb8e-08daff8059ab_w800_h450.jpg)
ԱՄՆ ղեկավարությունը չի բացառում, որ պատերազմն Ուկրաինայում կշարունակվի 2024 թվականին, և, դա հաշվի առնելով, վարչակազմը պատրաստ է դիմել Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու խնդրանքներով։
Այդ մասին օգոստոսի 11-ին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նա այդպես մեկնաբանել է հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների կառավարության դիմումը Կոնգրեսին 2023-ի ֆինանսական տարում Ուկրաինային լրացուցիչ օգնություն տալու խնդրանքով:
«Մենք կարծում ենք, որ դա այն անհրաժեշտ գումարն է, որը պետք է հայցել: Մենք հաշվի ենք առնում Ուկրաինայում ներկայիս ռազմական վիճակը և այն, որ ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, երբ մենք կթևակոխենք հաջորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակ»,- ասել է Քիրբին։