Հարավային Կորեայում Իրանի սառեցված ակտիվները կրկին հասանելի են դարձել․ Իրանի ԿԲ ղեկավար
Հարավային Կորեայում Իրանի սառեցված ակտիվները կրկին հասանելի են դարձել։ Այս մասին հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը X-ի իր միկրոբլոգում, գրել է Forbes-ը։
Խոսքը մոտ 6 մլրդ դոլար գումարի մասին է, այդ միջոցները կփոխանցվեն Կատարում 6 իրանական բանկերի հաշիվներին ու կուղղվեն «ապրանքներ գնմանը, որոնք պատժամիջոցների տակ չեն»։
Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր նաև Հարավային Կորեայում իրանական ակտիվների ազատման մասին՝ Թեհրանի կողմից հինգ ամերիկացիների ազատ արձակման դիմաց։
Դոլարի նկատմամբ վոնի արժեքի նվազման պատճառով Թեհրանը կորցրել է այդ ակտիվներից գրեթե մեկ միլիարդ դոլար, և արդյունքում ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ դոլար։
Իրանի ԿԲ ղեկավարը հայտնել է, որ առաջիկայում վերացվելու է նաև այլ երկրներում Իրանի ակտիվների արգելքը: