Դե Բրույնեն բաց կթողնի երեք-չորս ամիս
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Կևին Դե Բրույնեն բաց կթողնի երեք-չորս ամիս՝ ազդրի կրկնվող վնասվածքի պատճառով։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի խոսքերով՝ ակումբը կորոշի, թե արդյոք բելգիացի աստղը պետք է վիրահատվի, գրել է Daily Mail-ը։
Ակնկալվում է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան, հնարավոր է, ժամանակից շուտ դառնա Դե Բրույնեի փոխարինողը։