Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Նիկոլայ Ռ.-ն ձերբակալվել է
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել Նիկոլայ Ռ.-ին, որը 2020 թ. հուլիսի 7-ից Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: