World News in Armenian



Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Ինչպես են քաղաքապետի թեկնածուները մաքրելու Երևանը շինարարական փոշուց

Երևանում այս պահին շուրջ 900 բազմաբնակարան շենք է կառուցվում։ Հենց Երևանում ու մերձակայքում էլ շահագործվում են ավազի մի քանի տասնյակ բաց հանքեր։ Քամին նաև այս շինհրապարակների ու հանքերի փոշին և թունավոր մասնիկներն է օդ բարձրացնում ու տարածում քաղաքով մեկ։


 




Սեպտեմբերի 17-ին փոշուց խեղդվող երևանցին պետք է քաղաքապետ ընտրի։


«Քաղաքն ինչպե՞ս եք փրկելու փոշու ճիրաններից»,- «Ազատությունը» հարցրեց թեկնածուներից մի քանիսին։


Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանը, որ վերջին մեկ տարին նաև Երևանի փոխքաղաքպետն է, ասաց՝ արդեն 35 հեկտար անտառ են տնկել։ Բացի այդ, շուտով քաղաքապետարանն էլ տեսչական մարմնին զուգահեռ կվերահսկի շինհրապարակները։ Ավագանու նոր՝ ավելի խիստ որոշումը կսկսի գործի սեպտեմբերի 1-ից, վստահեցրեց նա։


«Փոշու որսիչ ցանցերի պարտադիր պահանջ է դրվել պատասխան սարքերի տեղադրման, լրամշակման պահանջները արդեն կոնկրետ նորմատիվների մասին, չափիչ սարքեր ունենալու մասին են, որոնք հստակորեն Երևանի քաղաքապետարանին արդեն ամեն շինհրապարակից տեղեկատվություն կտան, թե ինչքան է խախտվում փոշու սահմանաչափը, և համապատասխանորեն Երևանի քաղաքապետարանի կարձագանքի, այսինքն՝ նոր համակարգ է ներդրվում, և առաջին օրինակները մենք սկսելու ենք տեսնել հենց սեպտեմբերի մեկից»։


Աշխարհում մթնոլորտն ուսումնասիրող մասնագետներն օդի համաշխարհային աղտոտվածության տվյալներն ամեն օր թարմացվող քարտեզ են կազմել։ Այստեղ Հայաստանը համեմատած աշխարհի մի քանի երկրների ավելի բարվոք վիճակում է, կանաչ ու դեղին գույների մեջ։ Բայց սա նաև աշխարհի ամենափոշոտ երկրների՝ Չինաստանի ու Հնդկաստանի համեմատությամբ։ Երևանում հենց պաշտոնական տվյալներով է փոշին գրեթե միշտ գերազանցում թույլատրելի ցուցանիշը։ «Ազատության» հետևորդներից մեկը տեսանյութ է ուղարկել, որտեղ ցույց է տալիս, օրվա վերջում հատակը լվանալուց հետո ջրի սև գույնը։


«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյլանյանը խոստանում է՝ եթե ընտրվի, կանաչապատ տարածքներից բացի, ջրային հայելիներ ու շատրվաններ կլինեն Երևանում։ Շինհրապարակների միջազգային ստանդարտներով վերահսկողությունից բացի, Զեյնալյանը հենց բնակիչներին կօգնի, որ տներում չխեղդվեն փոշուց։ Ասաց՝ եռաշերտ, հերմետիկ փակվող պատուհաններ ու նոր որակի օդորակիչների արտադրություն կհիմնեն, ամռանը տունը կզովանա ու կենարար օդ կունենա, ձմռանը նույն համակարգը կջեռուցի տունը։ Գազից առաջարկում է հրաժարվել, այդպես էժան է, օդն էլ մաքուր կմնա։


 


«Երկրներ կան, որտեղ արդեն իսկ ջեռուցումը ջերմային պոմպերով է իրականացվում, և մենք նաև նախաձեռնելու ենք, որ Երևանում պղնձի հիմքի վրա խողովակաշարն ամբողջությամբ պնձով է, նաև լինեն ջերմային պոմպերի արտադրություն։ Ունենալով հանդերձ գազի կաթսա՝ չեմ միացնում դա, որովհետև երեք անգամ ավելի թանկ եմ վճարում գազի համար, քան նույն կոմֆորտն ստանում եմ օդորակիչներով՝ ջերմային պոմպերով», - ասաց նա։




Կառուցապատողները սովորաբար խախտում են բոլոր նորմերը, ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Ավագանու անդամի տարիների իր փորձով համոզվել է՝ գերկառուցապատման հետևանքով է փոշու մակարդակը անկառավարելի դարձել Երևանում, դրան գումարած գլոբալ տաքացումը, իսկ բաց հանքավայրերը, ըստ նրա, ընտրվելու դեպքում դադարելու են գործել։ Շինհրապարակները պետք է խոնավ մնան, աշխարհը դրա լուծումը վաղուց գտել է՝ ջրի տարածվող շիթը պարտադիր պիտի լինի։ Սա, ի դեպ, գործող իշխանությունն էլ է պահանջելու սեպտեմբերի մեկից։


«Երբ մենք խոսում ենք փոշու պաշտպանիչ ցանցերի ներդրման անհրաժեշտության մասին, դա որպես նորմ դեռևս չկա, և այն ենթադրում է ոչ միայն առաջին հարկի սահմանազատում ֆիզիկապես, այլև ամբողջ շինարարության կանաչ, պաշտպանիչ շերտերով սահմանազատում, որը թանկ լուծում չէ, բայց անվտանգային է այն իմաստով, որ աշխատակիցները ցած չեն ընկնի և փոշու տարածման իմաստով լուրջ զսպող գործոն է», - ասաց Խաժակյանը։


«Ազատության» հետևորդներից մեկը լուսանկար է ուղարկել, թե ինչպես է իրենց առանձնատան կանաչ այգում դրված բատուտից երեխան մուգ սև ծնկներով դուրս եկել։ Մայրն ասում է՝ բատուտը գիշերն էր լվացել, իսկ պարսպից այն կողմ հսկայական շինհրապարակ է՝ բնակելի թաղամաս է կառուցվում՝ փոշին ու կեղտը՝ երկնքում։


Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ է սա լուրջ խնդիր համարում։ Որ շինհրապարկանրեը պետք է խոնավ պահվեն, փոշին որսացող ցանցեր լինեն, բոլորն են ասում, ինքն էլ գիտի, բայց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մնացականյանը մի առաջարկ էլ ունի՝ եթե ընտրվի քաղաքապետ, ոչ մի բաց հողի շերտ Երևանում չի թողնի։


Մնացականյանն ասում է՝ հիմա գազոնները սխալ տեղերում են ցանում, ծառատունկը ծայրից ծայր սխալ է իրականացվում, դրանք ջրվում են տնավարի, հետո այդ ամենը կամ ցեխ է դառնում, կամ փոշի։


«Երևանում բաց հողային շերտ չի լինելու, սկսելու ենք կենտրոնից, որովհետև թե մարդկային հոսքերի, թե մեքենաների թրաֆիկը հիմնականում կենտրոնում է առաջանում, հիմա այս բոլոր բնակարանների տան փոշին մենակ կարող է առաջանա այս այգու բաց հողաշերտից։ Նայեք, ջուրը գալիս է, ցեխը տանում է մայթերին, ջուրն անջատում են, հետո սաղ ցեխը տանում է մայթերին, ջուրն անջատում են, հետո սաղ ցեխը մնում է… Երևանի որ ասում եմ սխալ կառավարման մոդելի մեջ, նույն կանաչապատման կամ աղբահանության սեկտորի, մենք փողոցները իբր լվանում ենք, բայց չենք լվանում մայթերը», - նշեց Մնացականյանը։


Իսկ ավազի բաց հանքերն, ասաց, իր ղեկավարած մայրաքաղաքը կբոյկոտի, եթե նորմերը խախտվեն։


 




Երևանն ապրելու քաղաք կդարձնենք ու անտառներ կտնկենք, խոստանում է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ Իրենք էլ են նախատեսում օդի մաքրման ֆիլտրեր տեղադրել ամենաաղտոտված վայրերում՝ խաչմերուկներում, շինհրապարակներում, որ դրանց ցուցիչներն ամեն օր կունենան։ Իսկ երկարաժամկետ ծրագրով, ասաց, ճոպանուղի կկառուցեն, որ խեղդվող Երևանում երթևեկությունը կրճատվի, արտանետվող գազն էլ պակասի։


«Ոչ միայն պիտի տուգանենք, այլև այդ գումարները պիտի համարժեք լինեն նրանց տված վնասին, որը միայն կկարողանա ապահովել, զսպել, որպեսզի տնտեսվարողը հետևի այդ կանոններին։ Ընդ որում, եթե չանի ինքը, մենք կանենք այդ գումարներով, կներդնենք իմ ասած ֆիլտրերը, պաշտպանիչ ցանցերը, Երևանն այլևս չի փրկվի պուրակների, թեթև կանաչապատումների միջոցով, Երևանի օդին անհրաժեշտ են անտառներ։ Նախատեսում ենք Երևանը շրջագծով ուրբան անտառների տնկման նախաձեռնություն, նախագիծ», - նշեց Թանդիլյանը։


Տեսչական մի քանի մարմին հիմա էլ է հետևում Երևանի շինհրապարակների մարքությանը, որ դրանք խոնավ մնան և ոչ միայն։ Բայց Երևանը շարունակում է փոշոտ մնալ։


«Ճերմակ զգեստն անպայման գույնը կփոխի, եթե մի քանի ժամ քայլես քաղաքում»,- ասում է օգտատերերից մեկն ու ընդգծում՝ աչքերը փակած է հաճախ շքամուտքին մոտենում, որ կողքի շինհրապարակի ավազը աչք ու կոկորդը չգնա։




 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске завершились всероссийские соревнования по теннису



Жизнь

1114 кг мусора и вторсырья за час: новый рекорд акции «Живи Экологично»




Українські новини

Як обрати дверну ручку для дому: Поради та рекомендації



Новости 24 часа

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника



Game News

Над Destiny Rising работают бывшие разработчики Diablo Immortal



Москва

Спикером Совета Федерации вновь стала Валентина Матвиенко



News Every Day

Morning Briefing: Mets Keep Ground in Wild Card Race Despite Loss



Настроение

Розовое утро....



Москва

Новым уполномоченным по правам человека в Хакасии выбрали Светлану Могилину



Анастасия Волочкова

Волочкова сообщила о беременности: "Я так ждала!.."



Москва

Севморпуть может обеспечить 12-21 трлн рублей налоговых поступлений



WTA

Вероника Кудерметова победила Викторию Томову и пробилась в полуфинал WTA-500 в Сеуле



Москва

Обзор известных приложений, созданных на iOS



10

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей



Симферополь

«Арендный бизнес в России стал выгоднее». Какой срок окупаемости квартиры в Симферополе и Севастополе?



Москва

Арендаторы квартир в Челябинске живут на прожиточный минимум



Москва

Собянин: 14 паркам Москвы исполняется более 50 лет в 2024 году



Москва

Обзор известных приложений, созданных на iOS



103news.com — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 103news.com.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.

Другие популярные новости дня сегодня


Новости 24/7 Все города России





Топ 10 новостей последнего часа




Новости России

Спикером Совета Федерации вновь стала Валентина Матвиенко

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника

В Москве пройдет Российский Иллюзионный Форум

Порядок размещения некапитальных построек урегулировали в Москве


Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья






Rss.plus

ИНСТРУКТАЖ ПО БЕЗОПАСНОСТИ

Агния Кузнецова в шоу «Вкусно с Анфисой Чеховой» рассказала, как убедила Балабанова взять на роль её однокурсника

Бутик-отели «Де Арт 13» – уют и дизайн в сердце Москвы

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в убийстве

Moscow.media
Москва

Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Бутман провел открытый урок в музыкальной школе им. Дунаевского в рамках проекта «Звездный час»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Топившего ребенка-инвалида тренера по плаванию задержали в Москве

Кадеты Пермского президентского кадетского училища стали участниками первого этапа Всероссийской олимпиады школьников

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


WTA

Елена Рыбакина снялась с турнира WTA-1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Mum leaves people raging over VERY unique baby moniker, as they remind her she’s ‘naming kids, not Hungry Hippos’



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России