Ես տեսա մտածող գեներալի, որը մեկ վայրկյան անգամ չի դադարում մտածել Հայաստանի և Արցախի մասին․ Ռուբեն Մելքոնյան
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը Օրերս այցելել եմ կալանավայրում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին և մոտ երեք ժամ զրուցել նրա հետ: Զրույցը, բնականաբար, Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենաբանական խնդիրների, աշխարհաքաղաքական զարգացումների մասին էր: Առանց ավելորդ պաթոսի ուզում եմ ներկայացնել իմ կարճ դիտարկումները բանտում գտնվող գեներալի հետ հանդիպումից. – Ես տեսա ինտելեկտուալ