Արարատ Միրզոյանն այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն, որն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը ընդունում է 17 երեխա Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից
Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն: Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության, Սլովենիայի արտաքին