ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ավտոմեքենաներ են բախվել. կան վիրшվորներ
Օգոստոսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Սուրեն Ի.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 48-ամյա Ապրես Մ.-ի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տաբեր …
The post ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ավտոմեքենաներ են բախվել. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.
Օգոստոսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Սուրեն Ի.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 48-ամյա Ապրես Մ.-ի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տաբեր հիվանդանոցներ: Բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
The post ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ավտոմեքենաներ են բախվել. կան վիրшվորներ appeared first on ԳԱԼԱ.