«Որքան էլ Արցախում իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում, այնուամենայնիվ, գերխնդիրը ներարցախյան գործընթացները կառավարելիության հունում պահելն է». Արմեն Պետրոսյան
Ադրբեջանն իր լայն գործիքակազմով ամեն բան անում է՝ Արցախում քաոս առաջացնելու համար, որը Բաքվին «լեգիտիմ» հիմքեր կտա ուղիղ ռազմական միջամտության՝ «սեփական տարածքում կարգ ու կանոն հաստատելու», «հակաահաբեկչական գործողության» կամ այլ մտացածին հիմնավորման ներքո։