Փարիզ տեղափոխվելն այժմ բացառիկ հնարավորություն է ինձ համար․ Կոլո Մուանին խնդրել է «Այնտրախտին» ընդունել ՊՍԺ-ի տրանսֆերային առաջարկը
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին ցանկանում է միանալ «Պարի Սեն Ժերմենին»:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն այդ մասին ասել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգին, գրել է Football365-ը։
Հաղորդվում է, որ «Այնտրախտը» մերժել է ՊՍԺ-ի՝ 80 միլիոն եվրոյի (68 միլիոն ֆունտ ստերլինգ) առաջարկը։ Գերմանական ակումբը 100 միլիոն եվրո է ցանկանում:
«Ես Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» շատ եմ պարտական», - ասել է Կոլո Մուանին Sky Germany-ի լրագրող Պլետենբերգին:
«Այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ «Պարի Սեն Ժերմենն» ինձ համար ռեկորդային առաջարկ է արել։ Փարիզ տեղափոխվելն այժմ բացառիկ հնարավորություն է ինձ համար։ Կցանկանայի տեղափոխվել Փարիզ և տեղյակ եմ պահել նաև պատասխանատու անձանց»,- ասել է ֆրանսիացի հարձակվողը։
«Հույս ունեմ ու ցանկանում եմ, որ «Այնտրախտը» կհամաձայնի Փարիզի առաջարկին, և որ այս տեղափոխությունն այժմ հնարավոր կլինի ինձ համար»,- նշել է Կոլո Մուանին։
Ֆրանկֆուրտն իր հերթին հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեի տեղափոխությունով՝ Կոլո Մուանիի փոխարինելու համար, եթե նա հեռանա: