Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ
Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ։ Այս մասին առցանց ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Ըստ ամերիկյան կողմի՝ Մոսկվան և Փհենյանը մեծացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը։
«Մեր տեղեկության համաձայն՝ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև զենքի մատակարարման շուրջ բանակցությունները լուրջ առաջընթաց են գրանցել»,- ասել է նա։
Քիրբիի խոսքերով՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները մշտապես քննարկում են պաշտպանության ոլորտում հնարավոր գործարքները։