Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով՝ Փհենյանին մերձակա Սունան շրջանից։
Հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։
Հարավային Կորեայում վերլուծում են հրթիռների արձակման մասին տեղեկատվությունը։ Զինվորականների տվյալներով՝ հրթիռները թռչել են մոտ 360 կմ և ընկել Ճապոնական ծովում։