«Սովորեցի չհարմարվել այն իրականության հետ, որն ինձ նեղություն է տալիս»
«Առավոտի» զրուցակիցը դերասանուհի Լիանա Վարդանյանն է – Լիանա, ո՞րն էր այն ճանապարհը, որը քեզ բերեց դեպի դերասանական արվեստ։ – Սուտ կլինի, եթե ասեմ` մանկուց էի երազում դերասան դառնալու մասին։ Ավելին` բավականին ամաչկոտ եւ փակ երեխա եմ եղել։ Իրականում պատահական եմ հայտնվել թատերական ինստիտուտում։ Պետք է պարապմունքների գնայի կոնսերվատորիա ընդունվելու համար, եւ գնացի երգեցողության կրկնուսույցի՝ թատերական