Բրյուսելը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում խուսափել հետագա բախումներից
«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ, կողմերին կոչ է անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը», - X-ի (Թվիթերի) իր էջում գրել է Եվրոպական դաշինքի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն։