Չինաստանում տեղի է ունեցել Ադրբեջանի Առևտրի տան բացման արարողությունը. այն կաջակցի Made in Azerbaijan ապրանքանիշի առաջխաղացմանը չինական շուկայում
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունեցել Ադրբեջանի Առևտրի տան բացման արարողությունը։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս իրադարձությանը նվիրված միջոցառմանը ներկա են եղել երկու երկրներից պաշտոնյաներ, ձեռնարկատերեր, Չինաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Ադրբեջանի նախագահի համապատասխան կարգադրությամբ էկոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված Առևտրի տունը կաջակցի Made in Azerbaijan ապրանքանիշի առաջխաղացմանը չինական շուկայում, խրախուսելու և ընդլայնելու է ադրբեջանական արտադրանքի արտահանումն ու համակարգում է իրականացնելու է այս ոլորտում: