ժոզե Մոուրինյուն, «Ալ Իթթիֆակը», «Սևիլյան» ցանկանում են ձեռք բերել «Ռեալի» և Իսպանիայի լեգենդ Սերխիո Ռամոսին
Սերխիո Ռամոսը այն սակավաթիվ մնացած խոշոր ազատ գործակալներից մեկն է, ով կապվում է Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ռոմայի» հետ: Գրել է ONEFOOTBALL-ը։
Նշվում է, որ «Դեղնակարմիրները» հետաքրքրված են վետերան պաշտպանով, քանի շարունակում էին լրացուցիչ կենտրոնական պաշտպանի որոնումները տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:
Իտալիայից ստացված որոշ տեղեկությունների համաձայն՝ Ժոզե Մոուրինյոն այնքան հեռու է գնացել, որ անձամբ է դիմել Մադրիդի «Ռեալի» նախկին ավագին:
Սակայն իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ «Ալ Իթթիֆակը»ը, որտեղ նա կարող է վերամիավորվել Մադրիդի «Ռեալի» նախկին թիմակից Կարիմ Բենզեմայի հետ, երկու տարվա պայմանագիր է առաջարկել Ռամոսին, որն ավելի ու ավելի է ցանկանում ընդունել այն։
Բացի այդ, ըստ Ռոմանոյի՝ Ռամոսին ցանկանում է ձեռք բերել նաև «Սևիլյան», որի սանն է իսպանացին։
Ռոմոսը սևիլյան ակումբից Մադրիդ է տեղափոխվել 2005 թվականին ու մնացել այնտեղ 16 տարի։