Պուտինը և Էրդողանը Սոչիում կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը, հացահատիկի գործարքը և այլն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սեպտեմբերի 4-ին Սոչիում կայանալիք բանակցություններում կողմերը կքննարկեն նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման հարցը։ Գրել է Ъ-ն՝ հղում անելով TRT Haber-ին։
Բանակցությունների հիմնական թեման հացահատիկի գործարքի վերսկսումն է, որին Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը հուլիսին։
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Ուկրաինայում և Սիրիայում ռազմական հակամարտությունները, Թուրքիայով ռուսական գազի տարանցումը։
Հուլիսին Էրդողանն ասել էր, որ մտադիր է Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ քննարկել 2022 թվականի աշնանից Թուրքիայում մնացած «Ազովի» գումարտակի հրամանատարների արտահանձնումն Ուկրաինա։ Կրեմլը թուրքական և ուկրաինական կողմերին մեղադրել էր ռազմագերիների փոխանակման մասին պայմանավորվածությունները խախտելու համար։