Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով
Հարգելի՛ քաղաքացիներ, Ս․թ․ սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը: Հերթերից խուսափելու համար նախընտրելի է,