Ազատան բնակավայրի 5,7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են. Նիկոլ Փաշինյան
ՎՄ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` Ազատան բնակավայրի 5,7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ:
«Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 260 մլն դրամ»,- գրել է Փաշինյանը: