ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
![ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը](https://gdb.rferl.org/01000000-0aff-0242-5fec-08db9dabb574_w800_h450.jpg)
Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեած ճեպազրույցի ընթացքում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին և ներկայացուցիչներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։
Հայաստանի ՊՆ փոխանցմամբ՝ նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։
Սահմանային իրավիճակը կտրուկ լարվեց սեպտեմբերի 1-ին, երբ Սոքում ադրբեջանական գործողությունների հետևանքով 3 հայ զինվոր զոհվեց, 2-ը վիրավորվեց, ադրբեջանցիները երեք վիրավորի մասին հայտնեցին։