Thodex-ի հիմնադիրը Թուրքիայում դատապարտվել է 11.000 տարվա ազատազրկման
Անատոլիայի 9-րդ բարձր քրեական դատարանը հրապարակել է իր որոշումը կրիպտոարժույթների փոխանակման Thodex գործով։ Thodex-ի հիմնադիր Ֆարուք Ֆաթիհ Օզերը դատապարտվել է 11 հազար 196 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։