Իրականում հենց առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել. Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակի մասին
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, ԼՂ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ իրականում առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել: «Նա վստահաբար իրավիճակի մասին տեղեկացված է, Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է նախորդ տարվա դեկտեմբերից, ՌԴ նախագահի հետ այդ օրվանից տասնյակ զրույցներ ենք ունեցել: Ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ բոլոր հեռախոսազանգերի նպատակն ու իմաստն այն էր, որ գործընկերներին, ովքեր որոշ նրբությունների մասին տեղեկացված չէին, նրանց փոխանցի այդ ինֆորմացիան։