Խորվաթիայի հավաքականը դժվարին խաղում հաղթեց Հայաստանի հավաքականին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբի հերթական տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Խորվաթիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում խորվաթները առավելություն ունեին, սակայն Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր հակագրոհների վրա: Հյուրերին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել անկյունայինի խաղարկումից հետո: Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը (16-րդ րոպե): Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց հետ բերել […]
The post Խորվաթիայի հավաքականը դժվարին խաղում հաղթեց Հայաստանի հավաքականին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբի հերթական տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Խորվաթիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկում խորվաթները առավելություն ունեին, սակայն Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր հակագրոհների վրա: Հյուրերին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել անկյունայինի խաղարկումից հետո: Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը (16-րդ րոպե): Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը:
Երկրորդ կեսի մեկնարկում էլ առավելությունը խորվաթներինն էր: Հայաստանի ընտրանու կազմում հաջող էր գործում Օգնեն Չանչարևիչը:
Խորվաթիայի ընտրանին շարունակում էլ վերահսկել խաղը, իսկ Հայաստանի ընտրանու գրոհների եզրափակումը մնում էր անհաջող:
Հայաստան-Խորվաթիա` 0:1:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային թիմը կանցկացնի հոկտեմբերի 12-ին` արտագնա խաղում մրցելով Լատվիայի հետ:
The post Խորվաթիայի հավաքականը դժվարին խաղում հաղթեց Հայաստանի հավաքականին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.