Վստահ եմ, որ Ավինյանը կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք ՔՊ-ն առաջարկում է Երևանի բնակիչներին․ Նիկոլ Փաշինյան
Մենք որոշել ենք, որ Երևանի ավագանու անդամի ընտրություններում մեր թեկնածուն Տիգրան Ավինյանն է, այդ իսկ պահից աջակցել ենք նրան։ Հանրային Հեռուստաընկերությանը տված հարացազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ ինքն էլ կողմ է քվեարկել նրա թեկնածությանը։ «Ես տեսել եմ նրա աշխատանքը՝ որպես ՀՀ փոխվարչապետի։ Եվ վստահ եմ, որ նա կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք ՔՊ-ն առաջարկում է Երևանի բնակիչներին»,- նշեց Փաշինյանն ու երևանցիներին կոչ արեց քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին:
Փաշինյանը տեղեկացրեց, որ իր թիմը երթ է կազմակերպելու Էրեբունի թանգարանի մոտից, իսկ արդեն քաղաքապետարանի մոտ տեղի ունենալիք հանարհավաքի ժամանակ կամփոփեն երթը, ինքն էլ ծավալուն ելույթով հանդես կգա:
Փաշինյանը և մեկ անգամ կոչ արեց քվերկել Ավինյանի օգտին:
Հարցազրուցավար հարցրեց, թե չի՞ կարծում, որ վաղը հենց իրեն կմեղադրեն քարոզչության և հակաքարոզչություն անելու մեջ, Փաշինյանը հարց հնչեցրեց՝ «Ես դրա իրավունքը չունե՞մ»։
«Ես՝ որպես ՔՊ վարչության նախագահ, որը մասնակցում է ընտրություններին, այս ժամին՝ տասնմեկն է, ես վարչապետի պարտականություններ չեմ կատարում, և այդ է պատճառը, որ այս ժամին է հարցազրույցը, որովհետև մեր պետական մարմիններից, այդ թվում ԿԸՀ-ից խիստ զգուշացումներ ենք ստացել, որ օրենսդրությանը խախտող գործողություն չանենք։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում քվերակել Ավինյանի օգտին»,- հայտարարեց Փաշինյանը: