ԼՂ-ից տեղահանվածների կարիքները կհոգա աշխատանքային խումբը, օգնության հավաքագրում անհրաժեշտ չէ. ՀՀ ԱՍՀ նախարարություն
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։