89-ամյա Սոֆի Լորենը կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. նրան շտապ վիրահատելու են
Կինոդերասանուհի Սոֆի Լորենը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան շտապ վիրահատելու են: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ 89-ամյա իտալուհին ընկել է Ժնևի իր տանը:
Իր տան լոգարանում ընկելուց հետո աստղը ստացել է ազդրի մի քանի կոտրվածք: