Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, ես աջակցում եմ պատժամիջոցների նախագծերին. ԱՄՆ սենատոր. «Ազատություն» ռ/կ
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը Հայաստանում է՝ անձամբ տեսնելու այն մարտահրավերները, որոնց բախվում են հատկապես Լեռնային Ղարաբաղում և զբաղվելու հումանիտար հարցերով: «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի։ «Ազատություն». – Բաքուն հայտարարում է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, իրենց ներքին գործն է։ Երևանն, ընդհակառակը, հայտարարում է, որ անհրաժեշտ է Լեռնային