«Միջազգային հանրությունը պարտավոր է գոնե ցեղասպանության պահին կոչերից բացի որևէ գործողություն իրականացնել». Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Րոպե առաջ անհրաժեշտ է իրականացնել օդային ճանապարհով վիրավորների տեղափոխում Հայաստան։ Միջազգային հանրությունը պարտավոր է գոնե ցեղասպանության պահին կոչերից բացի որևէ գործողություն իրականացնել»։