Կարևոր է, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկրների միջև անջրպետը. Պետդեպ
Կարծում ենք՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Այս մաիսն ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Դա մի բան է, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների: Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը», - նշել է Միլլերը։
Հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կկայանա Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: Փաշինյանն օրերս ասել էր, որ նախատեսված հանդիպմանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու: