ՌԴ-ն չի կարող Արդբեջшնին թույլ տալ կամ թույլ չտալ հшրձակվել ԼՂ-ի վրա․ Սամվել Բաբայան
Խնդիրն այն է, որ Դուք համարում եք՝ Ռուսաստանը կարող է ինչ-որ բան Արդբեջանին թույլ տալ կամ թույլ չտալ։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հարցին, որ եթե Արցախի նոր իշխանություններին բերել է ՌԴ-ն, ապա ինչու մի քանի օր հետո նա թույլ տվեց, որ Ադրբեջանը հարձակվի ԼՂ-ի վրա։
«Ադրբեջանը, ինչ արել է մեր դեմ, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի։ Հեղինակազրկի, բացատրի, որ Ռուսաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Ժեղովուրդն էլ տուժել է», - ասաց Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ԼՂ-ում ղեկավարներ էր «գործուղում» իրավիճակը «սառեցնելու» համար, մինչդեռ Ադրբեջանը դա թույլ չէր տալու․ «Ադրբեջանը չի գնա դրան։ Նա հասկանում էր, որ պետք է արագ այս երկու տարում իր հարցերը լուծի, հակառակ դեպքում՝ խնդիր է ունենալու»։