Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հայ բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցերը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։