Էլ ավելի մեծ չարությամբ ու ատելությամբ Ալիեւը հալածելու է հայերին. Վարդան Հարությունյանը` Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ձերբակալում-գերեվարումը ցուցիչ է։ Ադրբեջանում բոլոր հայերն են լինելու թիրախավորված։ Այդ երկրում անգամ ադրբեջանցիները պաշտպանված չեն, էլ ուր մնաց, որ պաշտպանված լինեն հայերը։ Հիշենք, թե ինչ չարությամբ էր Ալիեւը հալածում նրանց, ովքեր ընդդիմանում էին իրեն։ Նրա բոլոր քննադատներն ու քաղաքական հակառակորդները, եթե երկրից հեռանալ չեն կարողացել, ապա բանտերում են։