«ԱԻՆ-ն ամրապնդում է նյութատեխնիկական բազան Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում». Բաքու
![«ԱԻՆ-ն ամրապնդում է նյութատեխնիկական բազան Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում». Բաքու](https://gdb.rferl.org/A1CC9EC7-C133-4EFE-9D5B-1FFFA7AC6AA2_cx0_cy21_cw0_w800_h450.jpg)
Լուրջ քայլեր են ձեռնարկվում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, ինչպես նաև զորամասերը՝ ամենաժամանակակից սարքավորումներով ապահովելու, նյութատեխնիկական բազան ամրապնդելու ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, մամուլում հրապարակված իր հոդվածում։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ համապատասխան կառույցների գործունեությունը կազմակերպվում է այնպես, որ «օկուպացիայից ազատագրված տարածքներում հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքելու և հետևանքները վերացնելու հնարավորություն լինի»։