Ավարտվել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության համահիմնադրի և տնօրենի կողմից ընկերությունից և բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Ասրյանը, հանդիսանալով «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 50 տոկոս, այնուհետև 99.9 տոկոս բաժնեմասի բաժնետեր Գ.Ամանշիևայի ամուսինը, փաստացի մասնակցելով Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի 26/13