Գազայի հատվածում վերջին մեկ ժամում մոտ 50 մարդ է զոհվել իսրայելական հրթիռակոծության հետևանքով
Գազայի հատվածում վերջին մեկ ժամվա ընթացքում մոտ հինգ տասնյակ մարդ է զոհվել Իսրայելի հրթիռակոծության հետևանքով։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ անկլավի առողջապահության նախարարությանը հղումով։
«Իսրայելական օկուպանտներն ակտիվացրել են իրենց հարձակումները Գազայի հատվածի բազմաթիվ տարածքների վրա, որտեղ վերջին մեկ ժամվա ընթացքում մոտ 50 մարդ է զոհվել», - ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։