Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում, ինչը խոսում է երկրների հարաբերությունների խորացման մասին. Հակոբ Արշակյան
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջեւ բարեկամական կապերին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա, կարեւորել Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը հայ-կանադական համագործակցության