Փաշինյանը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռшզմաբազաների շարունակական ներկայության մեջ. The Wall Street Journal
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որևէ առավելություն չի տեսնում երկրում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ. նա այս մասին ասել է The Wall Street Journal-ին:
Ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ Երևանն անվտանգության ոլորտում փնտրում է նոր գործընկերներ, քանի որ Ռուսաստանը չի կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը։
«Նա հավելեց, որ... որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ»,- ասվում է հոդվածում։