FIDE Grand Swiss 2023․ Հայ շախմատիստների արդյունքները մեկնարկային տուրում
Մեն կղզում մեկնարկեց FIDE Grand Swiss 2023 մրցաշարը։ Հայ շախմատիստներից առաջին տուրում հաղթանակներ տարան Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը։ Սամվել Տեր-Սահակյանը եւ Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) վաստակեցին կեսական միավոր։ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը պարտություն կրեցին։ Կանցկացվի 11 տուր։ Առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի …
The post FIDE Grand Swiss 2023․ Հայ շախմատիստների արդյունքները մեկնարկային տուրում appeared first on ԳԱԼԱ.
Մեն կղզում մեկնարկեց FIDE Grand Swiss 2023 մրցաշարը։ Հայ շախմատիստներից առաջին տուրում հաղթանակներ տարան Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը։
Սամվել Տեր-Սահակյանը եւ Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) վաստակեցին կեսական միավոր։ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը պարտություն կրեցին։
Կանցկացվի 11 տուր։ Առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք։ Մրցանակային հիմնադրամը 460 հազար դոլար է, հաղթողը կստանա 80 հազար դոլար։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ ոքի։
Կանանց մրցաշարում եւս կանցկացվի 11 տուր։ Մրցանակային հիմնադրամը 140 հազար դոլար է, հաղթողը կստանա 25 հազար դոլար։
The post FIDE Grand Swiss 2023․ Հայ շախմատիստների արդյունքները մեկնարկային տուրում appeared first on ԳԱԼԱ.