ԱՄՆ պետական քարտուղարը նոյեմբերի 5-ին կայցելի Թուրքիա
![ԱՄՆ պետական քարտուղարը նոյեմբերի 5-ին կայցելի Թուրքիա](https://gdb.rferl.org/6f4f0925-7c23-4e3d-aa02-a7732f1f946c_w800_h450.jpg)
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 5-ին կայցելի Թուրքիա: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։ Պետական դեպարտամենտը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է լուրը:
Նախքան Անկարա մեկնելը, Բլինքենը կայցելի Հորդանան, որի հարաբերություններն Իսրայելի հետ կտրուկ վատթարացել են Գազայի պատերազմի կապակցությամբ:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության մեկնարկից հետո Բլինքենը մեկ անգամ արդեն այցելել է Հորդանան: