Հայ և իրանցի կանայք հնարավորություն կունենան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ Էնսիեհ Խազալիի հետ։ Ներկայացնելով ոլորտային առաջնահերթություններն ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ընտանիքների և կանանց տնտեսական զորեղացման, վերջիններիս ներուժի բացահայտման …
The post Հայ և իրանցի կանայք հնարավորություն կունենան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները appeared first on ԳԱԼԱ.
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ Էնսիեհ Խազալիի հետ։
Ներկայացնելով ոլորտային առաջնահերթություններն ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ընտանիքների և կանանց տնտեսական զորեղացման, վերջիններիս ներուժի բացահայտման ու մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։ Նախարարի խոսքով՝ այս նպատակով իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանմանը։
Էնսիեհ Խազալին մանրամասներ է ներկայացրել կանանց և ընտանիքների հզորացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հայկական կողմին առաջարկելով զարգացնել համագործակցությունը նաև այս ուղղությամբ։ Նախագահի տեղակալը նշել է, որ իրենց կողմից իրականացվող աշխատանքների առանցքում են նաև միայնակ մայրերին, նորապսակներին և հեռավոր բնակավայրերում ապրող ընտանիքներին ուղղված ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել վերջիններիս կարողություններն ու ապահովել կայուն զբաղվածություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև առցանց հարթակ ստեղծելու հնարավորությունը, որտեղ հայ և իրանցի կանայք հնարավորություն կունենան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
The post Հայ և իրանցի կանայք հնարավորություն կունենան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները appeared first on ԳԱԼԱ.