Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետևանքով. Al Jazeera
Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, նոյեմբերի 3-ին հայտնել է Al Jazeera-ն իր Telegram ալիքում։ Հաղորդվում է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են բժշկական համալիրի ռմբակոծության հետեւանքով։ Ռմբակոծվել է նաև շտապօգնության ավտոշարասյունը, որը տեղաշարժվել է Կարմիր Խաչի հետ համաձայնեցված: Բժշկական անձնակազմի անդամները սպանվել են համալիրի դարպասների դիմաց։ Բացի այդ, հարված …
The post Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետևանքով. Al Jazeera appeared first on ԳԱԼԱ.
Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, նոյեմբերի 3-ին հայտնել է Al Jazeera-ն իր Telegram ալիքում։
Հաղորդվում է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են բժշկական համալիրի ռմբակոծության հետեւանքով։ Ռմբակոծվել է նաև շտապօգնության ավտոշարասյունը, որը տեղաշարժվել է Կարմիր Խաչի հետ համաձայնեցված: Բժշկական անձնակազմի անդամները սպանվել են համալիրի դարպասների դիմաց։
Բացի այդ, հարված է հասցվել Գազա քաղաքի երեք շրջաններում վիրավորներին տեղափոխող մարդասիրական օգնության ավտոշարասյունին։
«Այն, ինչ տեղի է ունեցել համալիրի դարպասի վրա հարձակման հետևանքով, ակնհայտ հանցագործություն է»,- հայտարարել է հիվանդանոցի մենեջերը։
The post Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի Աշ-Շիֆա հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետևանքով. Al Jazeera appeared first on ԳԱԼԱ.