Հնդկաստանի ու Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդ ուժնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են Նյու Դելիում
Հնդկաստանի ու Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի՝ մոտ 9 հազար բնակչություն ունեցող Ջումալա քաղաքից 36 կմ հարավ-արևելք և 182 հազար բնակչություն ունեցող հնդկական Բահրայչ քաղաքիc 166 կմ հյուսիս-արևելք։
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում երկրաշարժի հետևանքով ցնցվում էին շինությունները։