«Անկախ իր տեղակայման վայրից, ԱՀ ԱԺ-ն գործելու է՝ անկախ նրանից, որ դա որեւէ մեկին դուր գալիս է, թե՞ չի գալիս». Մետաքսե Հակոբյան
Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը –ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, օրերս, 24news-ի, «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ, պատասխանելով Արցախի պետական ինստիտուտների գործունեության հնարավորությունների մասին հարցին, հայտարարել էր. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: – Արցախի պետական կառույցները ենթարկվում են ԱՀ