Հայաստանի լավագույն շախմատիստները մասնակցում են Եվրոպայի թիմային առաջնությանը
Չերնոգորիայում այսօր մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Չերնոգորիայի թիմի հետ, իսկ կանանց ընտրանու մրցակիցը Չեխիան է։ Ըստ խաղատախտակների հերթականության մեր թիմերում այսօր հանդես են գալիս․ տղամարդիկ՝ Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան (հանգստանում է Հրանտ Մելքումյանը), կանայք՝ Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան,